Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից. 2

Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից. 2
09.12.2025 | 10:52

Սկիզբը՝ այստեղ

Չի կարողանալու փրկել նույնիսկ քո աստվածը՝ Սատանան, որին ամեն կիրակի պաշտամունք ես մատուցում քո դիվային ծեսերով, քողարկվելով իբրև քրիստոնյա

Ամենայն լրջությամբ այն տպավորությունն ունեմ, որ եթե այսօր Պարգև սրբազանը Հայաստանում լիներ, հրապարակայնորեն ու համարձակորեն իր կարծիքն արտահայտեր Վեհափառի և Եկեղեցու հանդեպ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ, և

Նիկոլ հայադավից Հայաստանի քննչական կոմիտեում կամ «ԱԱԾ» կոչվածում (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայությունում) ներքին հրաման, կարգադրություն, հանձնարարական կամ ցուցում ստացած լինեին նրան շինծու վարույթով թմրամիջոց իրացրած անձ ներկայացնելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, ձերբակալելու, դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, ապա, որքան էլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նշված կամարտահայտությունը հանցավոր բնույթ ունենար, առանց իրենց աչքը թարթելու, առանց ամոթի որևէ նշույլի, առանց խղճի որևէ խայթի, կկատարեին Նիկոլի պահանջածը՝ փոքր- ինչ հաշվի չառնելով, թե ով է Պարգև սրբազանը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ու հեղինակություն ունի:

Եվ Նիկոլի գրպանում գտնվող, այսինքն՝ կամակատար, դատարանն էլ (հիշո՞ւմ եք իշխանությունն ուզուրպացրած, իշխանության ուզուրպատոր Նիկոլի հայտնի հայտարարությունը ՝ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞…»), իմ տպավորությամբ, նույն կերպ կբավարարեր վերոնշյալ միջնորդությունը:

Ավելին. նաև այն տպավորությունն ունեմ, որ եթե այսօր ողջ լինեին Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Խորեն Աբրահամյանը կամ նրանց նման երևելի այլ մեծություններ, և նրանցից ցանկացածը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի նման համարձակորեն պաշտպաներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր Աթոռը Նիկոլ հայադավի բացառիկ լկտիությամբ ու սանձարձակությամբ աչքի ընկնող հրապարակային հարձակումներից ու ստոր քայլերից (իսկ որ բոլորն էլ կպաշտպանեին, մազաչափ կասկած չունեմ), ապա վերոնշյալ մարմինները Նիկոլ հայադավի հանցավոր հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը կամ ցուցումը կատարելով, նրանցից ցանկացածի նկատմամբ կվարվեին այնպես, ինչպես վարվեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ՝ նրան վերագրելով թմրամիջոցի իրացում, չնայած դրա ողջ անհեթեթությանը և շինծու վարույթի պարունակած զարհուրելի կեղծիքին:

Այս տպավորությունս ամրապնդվում է նաև վաղուց անվիճարկելի այն իրողությամբ, որ ինչպես Նիկոլը, այնպես էլ նրան ծառայող «իրավապահ» ու դատական մարմինները կարմիր գծեր չունեն: Եվ, հետևաբար, իրավունք ունե՞ն ակնկալելու, որ իրենց նկատմամբ կարմիր գծեր կլինեն…

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, Ս. Խ.- ն (գերաշնորհ սրբազան Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ավազանի անուն- ազգանվան (Սամվել Խաչատրյան) սկզբնատառերը) «իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ» 2018թ. հուլիսի 7-ին «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է իրացրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ և, ըստ Քննչական կոմիտեի, «ակցիայի մասնակից» ոմն Հ.Ա.- ին:

Թե ով է նշված Հ. Ա.- ն և ինչ «ակցիայի» մասին է խոսքը, Քննչական կոմիտեն, ամենայն հավանականությամբ միտումնավոր, իր հաղորդագրությունում չի նշել (սույն մասնակցին առաջիկայում դեռ կանդրադառնամ): Մինչդեռ խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ին գաընկեց անելու, տապալելու կամ հրաժարական պարտադրելու նպատակ հետապնդող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամի կամ մասնակցի մասին է, որի հետևում, դատելով ամենից, դեռ 2018 թվականից կանգնած է եղել հենց ինքը՝ Նիկոլ հայադավը: Ուշադրություն դարձրեք՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամների կամ մասնակիցների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հանցավոր գրոհն ու զավթումը Հայաստանի քննչական կոմիտեի համար ընդամենն ակցիա են…

Բնականաբար, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, և Քննչական կոմիտեում եթե ոչ հիմա, ապա այն ժամանակ, երբ Հայաստանն ազատագրված կլինի Նիկոլ հայադավից և իր ոհմակից, ստիպված կլինեն այդ հարցերին պատասխան տալ:

Առայժմ ընդամենը մեկ հարց. Քննչական կոմիտեն փաստերով, անվանապես կարո՞ղ է բերել հանցագործության գոնե մեկ օրինակ, երբ հանցագործությունը կատարողը թմրամիջոցի ապօրինի իրացումից հետո զանգահարել է ոստիկանություն և, թեկուզ չասելով, որ դա իր իրացրած թմրամիջոցն է, հայտնել, թե տվյալ պահին այդ թմրամիջոցը որտեղ և ում մոտ է գտնվում…

Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունն ընթերցելիս կարելի է կարծել, թե Արշակ սրբազանը վարվել է Նիկոլի մենթերի նման՝ հանձնարարելով Հ.Ա.- ի ուսապայուսակի մեջ «Մարիխուանա» տեղադրել՝ նրա քրեական պատասխանատվությանը հասնելու նպատակադրմամբ: Մինչդեռ հիմա տեսնենք, թե ով է նա:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եկեղեցական և հասարակական գործիչ է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավախորհրդատվական հանձնախմբի ատենապետ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ։

1990-1996 թթ. ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1996թ. մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1997թ. գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը և Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով։ 1997թ. դեկտեմբերի 14-ին ձեռադրվել է կուսակրոն քահանա։ Մայր Աթոռի պարետ է նշանակվել 1998 թվականին։ Հաջորդ տարվա մարտին ծառայության է կոչվել Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար։

2000թ. հունվարին նշանակվել է նորաստեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն, 2001 թվականից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ:

2001թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում» թեմայով և ստացել վարդապետական աստիճան։ 2003-2005 թթ. դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես Հին Կտակարանի մեկնության, Վարք Սրբոցի և Եկեղեցական երաժշտության դասախոս։

2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում։ Հոգևոր ծառայությանն զուգընթաց, 2003-2007 թթ. ուսանել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2004 թվականից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։ 2004թ. ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է Հայաստանի Ազգային Ժողովում։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերել եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերում։ 2004թ. նշանակվել է Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ, իսկ 2005թ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնախմբի ատենապետ։ 2006թ. մասնակցել է «Հայաստանի հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի օրենքի պատրաստման աշխատանքներին։ 2023 թ. արժանացել է արքեպիսկոպոսի կոչմանը։

Արշակ սրբազանը պետական կառույցների և գիտակրթական հաստատությունների կողմից արժանացել է մի շարք շքանշանների և պատվավոր կոչումների։ 2014թ, հուլիսի 2-ին արժանացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման, 2015թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2016թ. հոկտեմբերի 24-ին պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը չէ, նրա աստվածն էլ գա (եթե, իհարկե, ունի…) և ասի, որ վերոնշյալ անձնավորությունը կարող էր թմրամիջոց իրացնել ինչ- որ մեկին և իրացրել է, անձամբ ես չեմ հավատա և, կարծում եմ, հարգելի ընթերցող, ձեզանից շատերը նույնպես չեն հավատա: Ի վերջո, եթե խոսքը մարիխունայի մասին է, ապա Քննչական կոմիտեն թող հետաքրքրվի վիբրատորչիկ Ալենով, որը ոչ վաղ անցյալում այն կարծիքն է հայտնել , որ մարիխուանան կարող է օրինականացվել և ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում: Ո՞վ իմանա, միգուցե բացահայտվե՞ն մարիխուանայի իրացման, ավելին՝ նույնիսկ աճեցման կամ օգտագործման փաստեր…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ